Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Երեխայի զարգացումը և սնուցումը ըստ ամիսների և տարիների

Անհաս երեխաների սնուցումը

Նորածին երեխաների համար ամենաֆիզիոլոգիական սնունդը կրծքի կաթն է։ Այն օրգանիզմն ապահովում է կառուցվածքային և էներգետիկ նյութերով, նպաստում է իմունիտետի ձևավորմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի առաջացմանը։

 

Կրծքի կաթում եղած ֆերմենտների շնորհիվ նրա յուրացումն ընթանում է մարսողական տրակտի ֆերմենտային ակտիվության նվազագույն լարվածությամբ։


Համեմատաբար բավարար վիճակում ծնված և 2000 գ բարձր մարմնի զանգվածով անհաս երեխաների առաջին կերակրումը նպատակահարմար է կատարել ծնվելուց 8-12 ժամ հետո։ Մինչև 2000 գ մարմնի զանգվածի դեպքում, երբ նորածինը գտնվում է կյուվեզում, ծննդատանը գտնվելու ամբողջ ժամանակամիջոցում (5-7 օր) նրան չեն կերակրում կրծքով, այլ, ելնելով վիճակից, կերակրում են զոնդով կամ ծծակի օգնությամբ։ Առաջին կերակրումը դարձյալ նշանակվում է ծնվելուց 8-12 ժամ հետո։ Որպես կանոն, կյանքի I և II շաբաթներում, 1300գ և ավելի պակաս մարմնի զանգված ունեցող երեխաներին կերակրում են զոնդով, որ նրանք քիչ հոգնեն։ Անհաս երեխային կրծքով կերակրում են այն դեպքում, երբ նշանակված սննդի անհրաժեշտ քանակությունը նա առանց հոգնելու լավ ծծում է ծծակից, և նրա զանգվածն ավելանում է։


Անհաս երեխան իր 1 կգ զանգվածի համար պետք է ստանա ծնվելիս՝ 35-40 կկալ, 8-10 օրականում՝ 70-80 կկալ, 3 շաբաթականում` 100-110 կկալ, 1 ամսականում՝ 120-140 կկալ։ Այդ չափորոշումները կրծքի կաթով կերակրելու պայմաններում ֆիզիոլոգիապես լիարժեք են լինում այն դեպքում, երբ երեխայի մարմնի զանգվածը 1 կգ-ի համար կապահովի 2,5 գ սպիտակուց, 7–8 գ ճարպ և 15 գ ածխաջրեր։
Կյանքի առաջին 10 օրերի համար երեխային անհրաժեշտ կաթի քանակության հեշտ հաշվարկի համար օգտվում են Ռոմելի բանաձևից։ Ըստ այդ բանաձևի, երեխայի յուրաքանչյուր 100 գ զանգվածին նշանակվում է այնքան գրամ կաթ, որքան նրա կյանքի օրերն են՝ գումարած 10։ Այս բանաձևով հաշվարկելիս սննդի կալորիականությունը քիչ ավելի բարձր է։


Անհաս երեխան մեկ ամսականում 1 կգ մարմնի զանգվածի համար օրական պետք է ստանա 120-140 կկալ։ Մոտավորապես 2 ամսականում 1500 գ-ից ավելի մարմնի զանգված ունեցող երեխաների սննդի կալորիականությունը իջեցնում են մինչև 130-135 կկալ։ Այն երեխաները, որոնք ծնվել են մինչև 1500 գ մարմնի զանգվածով, մինչև 3 ամսականը պետք է ստանան 140 կկալ, իսկ 4-5 ամսականում՝ 130 կկալ։ Խառը և արհեստական սնուցումների դեպքերում սննդի կալորիականությունը 10-15 կկալ պետք է գերազանցի բնական սնուցման կալորիականությունից։


Անհաս երեխաներն օրվա ընթացքում 1 կգ զանգվածի հաշվով պետք է ստանան 200 մլ հեղուկներ, որոնք տրվում են ոչ մեծ բաժիններով, կերակրումների միջև ընկած ընդմիջումների կամ գիշերային ընդմիջման ժամանակ։


Կյանքի առաջին օրերին անհաս երեխաներին նշանակում են 10-12 կերակրում, հետագայում աստիճանաբար անցնելով 7 կերակրման։ Սովորաբար, հաշվի առնելով երեխայի վիճակը, 3 ժամյա ընդմիջումներով կերակրմանը անցնում են նրա կյանքի 5-8 օրերին։


Բնական սնուցման ժամանակ ամենաբարենպաստ ցուցանիշներն ապահովում են սննդի հետ հետևյալ քանակությամբ սպիտակուցներ տալը. մինչև 2 շաբաթականը՝ օրական 2-2,5 գ, մինչև 1 ամսականը՝ 2,5-3 գ, 1 ամսականից բարձր՝ 3-3,5 գ (մարմնի մեկ կգ զանգվածին): Անհաս նորածնի արհեստական սնուցման ժամանակ անհրաժեշտ սպիտակուցի քանակությունը մինչև նրա 2 շաբաթական դառնալը օրական կազմում է 2,5-3 գ, մինչև 1 ամսականը՝ 3-3,5 գ, 1 ամսականից բարձր՝ 3,5-4 գ (մարմնի 1 կգ զանգվածին)։
Անհաս նորածինների ճարպի պահանջը մարմնի 1 կգ զանգվածի համար օրվա ընթացքում կազմում է 5,0-6,5 գ և կախված չէ սնուցման տեսակից։ Ճարպի քանակական հաշվարկը կատարվում է ըստ երեխայի զանգվածի։


Ածխաջրերի քանակությունը, անկախ սնուցման տեսակից, օրական պետք է կազմի 13-15 գ/կգ։


Մարմնի զանգվածի անբավարար աճի դեպքում անհրաժեշտ է կատարել սնուցման կարգավորում՝ ելնելով սպիտակուցային բաղադրամասերից։


Կարելի է զգուշությամբ տալ կաթնաշոռ (սովորաբար մեկ ամսականից), սկսելով կես թեյի գդալից և նախօրոք լավ տրորելով կրծքի կաթով։ Կրծքի կաթին կարելի է խառնել նաև կեֆիր։


Անհաս երեխային, կրծքի կաթի անբավարար քանակության կամ բացակայության դեպքում, կերակրում են չոր հարմարեցված խառնուրդներով։


1 ամսականում տրվում է ասկորբինաթթու՝ 0,01 գ դեղաչափով, օրը 3 անգամ։ B1, B2, B6 վիտամինները նշանակվում են 0,001 գ, օրը 2 անգամ։ Բնական սնուցման ժամանակ հավելյալ սնունդը պետք է սկսել 4,5-5 ամսականից, արհեստական սնուցման դեպքում՝ 4-4,5 ամսականից, այն նույն հաջորդականությամբ, ինչպես հասուն երեխաների դեպքում։

Հեղինակ. Վ.Ա. Աստածատրյան
Սկզբնաղբյուր. Կլինիկական մանկաբուժություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հղի և կերակրող կնոջ սնունդը

Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։ Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս...

Երեխայի սնուցումը Հղիություն, ծննդաբերություն
Անհաս երեխաների Ֆիզիկական և նյարդահոգեկան զարգացումը

Որքան փոքր է կշռում նորածինը ծնվելիս, այնքան ինտենսիվ է ընթանում կյանքի առաջին տարում նրա մարմնի զանգվածի ավելացումը։ Անհասության բոլոր աստիճանների երեխաների հասակի ամենամսյա աճը կյանքի առաջին տարում կազմում է միջին...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 1 ամսականում

Երեխան քնած ժամանակ պահպանում է ներարգանդային դիրքը (ոտքերն ու ձեռքերը ծալված են, սեղմված դաստակները մոտեցված են դեմքին)։ Սկսած երրորդ շաբաթից՝ արթնանալու ժամանակ ձգվում է (ուղղվում է)։ Ուժեղ սեղմում է ափում դրվող մատը, այսինքն՝ գործում է...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Նորածին երեխաների սնուցումը

Առողջ նորածին երեխաներին (ըստ Ապգարի սանդղակի 8-10 նիշ գնահատականով) հակացուցումների բացակայության դեպքում, անհրաժեշտ է կրծքով կերակրել ծնվելուց 6-12 ժամ հետո` անկախ կաթի առկայությունից։ Կրծքով վաղ կերակրելը ուժեղ գրգռիչ է կաթի ավելի շուտ...

Երեխայի սնուցումը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 2 ամսականում

Վերջույթների ծալիչների բարձր լարումը պահպանվում է, չնայած վերին վերջույթներում այն արդեն թույլ է արտահայտված։ Բարձրանում է տարածիչ մկանների տոնուսը, աճում է ակտիվ շարժումների ծավալը։ Որովայնի և կողքի վրա պառկելու դեպքում գլուխը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Խառը և արհեստական սնուցում

Խառը և արհեստական սնուցում նշանակվում է միայն օբյեկտիվ ցուցումների առկայության դեպքում։ Այդ հարցը սկզբունքային լուծում է պահանջում հատկապես նորածնային շրջանի երեխաների համար։ Միաժամանակ հարկավոր է նշել, որ կրծքի...

Երեխայի սնուցումը
Երեխայի սնուցումը կյանքի առաջին տարում

Անգնահատելի է սնուցման նշանակությունը երեխաների կյանքի առաջին տարում, երբ առկա են նրանց աճի ինտենսիվ պրոցեսները, բազմաթիվ օրգանների ու համակարգերի ձևավորումն ու կատարելագործումը...

Երեխայի սնուցումը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 3 ամսականում

Որովայնի վրա պառկած վիճակում հենվում է նախաբազուկներին, վստահ բարձրացնում և լավ պահում է գլուխը, ուսագոտին։ Օգնելիս նստում է, շրջվում է մեջքից կողքի վրա։ Ձեռքերի ծալիչների գերլարման վերացման ձետ ձեռքերի...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 4 ամսականում

Վերանում է ստորին վերջույթների ծալիչների ֆիզիոլոգիական գերլարումը։ Որովայնի վրա պառկած երեխան` հենվելով նախաբազուկներին, երկար ժամանակ պահում է գլուխը և ուսագոտին։ Ոտքերն այդ դեպքում ձգված են լինում...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
4-7 ամսական երեխաների սնուցումը

Չորս ամսականից մեծ երեխաների սնուցումը։ Երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները, եթե նույնիսկ երեխային տալիս են հավելյալ սնունդ։ Այդ պատճառով էլ, անկախ մոր կաթի...

Երեխայի սնուցումը
Հավելյալ սնուցում

Չորս ամսականից մեծ երեխայի աճին զուգընթաց կրծքի կաթը դադարում է բավարարել աճող օրգանիզմի պահանջները: Այդ պատճառով, անկախ մոր կաթի քանակությունից, 4,5-5 ամսականից երեխան պետք է ստանա հավելյալ սնուցում...

Երեխայի սնուցումը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 5 ամսականում

Ակտիվ և ճիշտ շարժումներով մեջքից շրջվում Է որովայնի վրա։ Ուղղված ձեռքերի ափերին հենվելով, բարձրացնելով գլուխը և ուսագոտին, երկար պառկում Է որովայնի վրա և հետևում իր առջև եղած խաղալիքների տեղաշարժերին...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 6 ամսականում

Որովայնից ազատ շրջվում Է մեջքի վրա։ Տեղափոխելով ձեռքերը («ձգվելով») և փոքր-ինչ սողալով որովայնի վրա՝ առանց ոտքերի օգնության, տեղաշարժվում Է խաղահարթակում։ Թևատակերից բռնելիս՝ ոտքերով ինքնուրույն...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
Երեխաների նյարդահոգեկան և շարժողական զարգացումը 7 ամսականում

Որովայնի վրա պառկած դիրքից, ձեռքերի և ծնկների օգնությամբ բարձրանում Է, չորեքթաթ կանգնում և ճոճվում։ Կարճ ժամանակով, առանց օգնության, նստում Է։ Ուտելու ժամանակ ինքն Է վերցնում կերակրաշիշը և տանում բերանը...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ